Քաղաքականություն

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

4 րոպեի ընթերցում

Ժողովրդավարական ուժերի հարթակը ԵՄ-ին ՀՀ անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ժողովրդավարական ուժերի հարթակը՝ հանձինս «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Հայաստանի Եվրոպական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, նախաձեռնում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի վերաբերյալ համապետական ստորագրահավաք անցկացնելու գործընթաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ազատ քաղաքացի» հասարակական կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը նշեց, որ հունիսի 21-ին Ժողովրդավարական ուժերի հարթակի առաջարկով խորհրդարանական լսումներ կազմակերպվեցին։  

«Ժողովրդավարական հարթակի ներսում և համակիրների լայն շրջանակում կա համախոհություն, որպեսզի Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն անցկացվի։ Այդ հարցով եղել են նաև հանդիպումներ և քննարկումներ իշխանությունների տարբեր ներկայացուցիչների հետ, բայց առայժմ վերջնական համախոհություն չկա այդ հարցում։ Համենայնդեպս, կա որոշում, որ մենք շարունակում ենք այդ ուղղությամբ աշխատանքը և Ժողովրդավարական հարթակը նախաձեռնելու է այս հարցով ստորագրահավաք սկսելու գործընթաց»,- ասաց Խուրշուդյանը։ 

 «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի հանրությունը և քաղաքական դաշտն արդեն երկու-երեք ամիս է՝ քննարկման թեմա են դարձրել Հայաստանի կողմից Եվրամիության անդամակցության հայտ ներկայացնելու հարցը։

«Ինչի՞ց առաջացավ դրդապատճառը, որպեսզի խնդիրը փորձենք լուծել հանրաքվեի միջոցով։ Դա մեր առաջարկին Հայաստանի գործող իշխանության մոտեցման ու վերաբերմունքի արդյունքն էր։ Երբ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ COP-29-ից հետո կարող են սահմաններին նորից խժդժություններ լինել, մենք մտածեցինք, թե նման պարագայում արտաքին քաղաքական ինչ լծակներ ունենք ինչ-որ կերպ դա մեղմելու և թույլ չտալու համար։  

Եվ այդ առումով առաջարկեցինք մեր անվտանգության բազան ավելացնել նաև Եվրամիությանը հայտ ներկայացնելու առումով»,- ասաց Սարգսյանը։

«Հանրապետություն» կուսակցության նախագահն անդրադարձավ  ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հայտարարությանը, թե իշխանությունը նպատակահարմար չի համարում հանրաքվե անցկացնելը և որ Ժողովրդավարական հարթակի փաստարկները հանրաքվե անցկացնելու վերաբերյալ հիմնավոր չեն։  Նա նշեց, որ հիմնական արգումենտը ժողովրդի քվեն է՝ 50 հազար ստորագրություն հավաքելը և ներկայացնելն Ազգային ժողովին։

«Մենք հասկանում ենք, որ 50 հազար ստորագրություն հավաքելը՝ այն էլ մեր օրենսդրության պայմաններում, բավականին բարդ խնդիր է, բայց համոզված ենք, որ 2 միլիոն ընտրողի մեջ միանշանակ 50 հազար մարդ կա, որ կուզենա, որ Հայաստանը անդամակցի Եվրամիությանը։ 

Հույս ունենք, որ օգոստոսի առաջին կեսին կհասցնենք ձևավորել թե՛ նախաձեռնող խումբը, թե՛ ԿԸՀ-ից փաստաթղթեր վերցնելը»,- նշեց Սարգսյանը։ 

 

 

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Հայաստան

Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանում ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատարի հետ

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Երևան

Մաշտոցի պողոտայում վնասված ծառերն ամբողջությամբ կփոխարինվեն նորերով

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Եվրոպա

Հայաստանում Չեխիայի դեսպանությունը փոփոխություններ է կատարել տուրիստական վիզաների ստացման համար դիմելու կարգում

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Քաղաքականություն

Հայաստան-ԱՄՆ գործընկերությունն օրեցօր ավելի է ամրապնդվում․ Սամանթա Փաուերն ամփոփել է Հայաստան կատարած այցը

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել  Վիետնամի  վարչապետին

Ասիա

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի վարչապետին

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Իրավունք

Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. մահացել է 3 մարդ, ևս մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

Իրավունք

Գյումրիի տներից մեկում մի քանի ամսվա վաղեմությամբ մահացած կնոջ դի է հայտնաբերվել․ մեկ անձ ձերբակալվել է

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Քաղաքականություն

Հայաստանը վերահաստատում է Ադրբեջանի հետ սահմանին հրադադարի խախտման դեպքերի համատեղ հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկը

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Քաղաքականություն

Շրջադարձային որոշումներ՝ Հայաստանի եվրաինտեգրման տեսանկյունից․ Արման Եղոյանը՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշումների մասին

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Վրաստան

Վրաստանում գրանցված 6-7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանի մարզերում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Եվրոպա

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում