Տեսանյութ

Վարչապետը Կապանում է. նա ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն թանգարանի բացմանը

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ: Վարչապետը Կապանում ներկա է գտնվել գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի տուն-թանգարանի և հուշաքարի բացման արարողությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ 

Վարչապետը շրջել է տուն-թանգարանով` ծանոթացել Հրանտ Դանիելյանի աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը ողջունել է տուն-թանգարանի բացումը` ընդգծելով, որ այն նոր շունչ կհաղորդի Կապանում մշակութային կյանքի ակտիվացմանն ու զբոսաշրջության խթանմանը:

Թանգարանի տարածքը 1987 թվականից եղել է նկարչի արվեստանոցը: Գեղանկարիչը հեղինակել է տասնյակ կտավներ Խուստուփի տեսարաններով, կապանյան բնապատկերներով և ազգային նատյուրմորտներ:


Այսուհետ թանգարանը բաց կլինի այցելուների համար մշտական ցուցադրությամբ:

Հրանտ Դանիելյանի աշխատանքները գտնվում են մասնավոր հավաքածուներում Հայաստանում, ԱՊՀ-ում և արտասահմանյան այլ երկրներում:

Դանիելյանի ստեղծագործությունները ընդգրկում են տարբեր ժանրեր՝ նատյուրմորտներ, բնապատկերներ և դիմանկարներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում