Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենա է շրջվել, տուժել է երեք մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 21-ին, ժամը 15:31-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Բ. Ռ., ծնված 1985 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել բաժանարար հատվածում։
Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներն ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:
Նշվում է, որ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը և տուժածներ Լ.Խ.-ին (ծնված 1985 թ.), Է. Բ.-ին (ծնված 2017 թ.), Վ. Մ.-ին (ծնված 1991 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել: