ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է COP 29 կլիմայական գագաթնաժողովին, կիրակի օրը հայտնել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Тhe National-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանին հրավեր է ուղարկվել:
«Նախագահի կողմից COP 29-ի նախագահող նշանակված Մուխտար Բաբաեւը հրավեր-նամակ է հղել Հայաստանի արտաքին գործերի նախարարին: Մենք պաշտոնական հրավեր ենք ուղարկել»։
Կլիմայի հարցով գագաթնաժողովը տեղի կունենա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում նոյեմբերի 11-22-ը: