Բանգլադեշում անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 300 ոստիկան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում անկարգությունների ժամանակ առնվազն 300 ոստիկան է տուժել։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ոստիկանության խոսնակ Ֆարուք Հոսեյնը։

«Առնվազն 150 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, ևս 150-ին առաջին բուժօգնություն է ցուցաբերվել»,-ասել է նա։

Ոստիկանության ներկայացուցիչը ցուցարարների թիվը գնահատել է հարյուր հազարավոր: Բանգլադեշում մի քանի շաբաթ շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը պետական ​​աշխատատեղերի քվոտաների համակարգի դեմ։ Նախօրեին ցուցարարները ներխուժել էին Նարսինգդի թաղամասի բանտ և այնտեղից ազատել հարյուրավոր բանտարկյալների։ Ոստիկանության հետ բախումների արդյունքում զոհվել է ավելի քան հարյուր մարդ։ Կառավարությունը երկրում մտցրել է պարետային ժամ:

Անկարգությունները սաստկացան այս շաբաթվա սկզբին Դաքայի համալսարանի ճամբարում ցուցարարների, ոստիկանության և կառավարամետ ուսանողական ակտիվիստների միջև բախումների ֆոնին: Հուլիսի 16-ին վեց մարդու մահից հետո իշխանությունները հրամայեցին փակել համալսարանները ողջ երկրում, իսկ ոստիկանությունը ներխուժեց գլխավոր ընդդիմադիր կուսակցության շտաբ:

Ցուցարարները պահանջում են դադարեցնել քվոտային համակարգը, որը պետական ​​աշխատատեղերի մինչև 30 տոկոսը վերապահում է վետերանների ընտանիքի անդամներին, ովքեր մասնակցել են Բանգլադեշի 1971-ի Անկախության պատերազմին: Ցուցարարները համակարգն անվանում են խտրական և ասում, որ դա ձեռնտու է վարչապետ Շեյխ Հասինայի կողմնակիցներին, որի «Ավամի լիգա» կուսակցությունը ղեկավարել է անկախության շարժումը:

Բանգլադեշի կառավարությունը կասեցրել է քվոտաները 2017 թվականին ուսանողների լայնածավալ բողոքի ցույցերից հետո, սակայն Գերագույն դատարանը անցյալ ամիս վերականգնեց քվոտաները՝ բավարարելով 1971 թվականի վետերանների հարազատների պահանջները: 

Հայերեն

Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները

Արևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղել

Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը

Իրանի նախագահն օգնություն է առաջարկել Եմենում հակամարտության կարգավորման գործում

Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Կիպրոսի ԱԳ նախարարը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ու առևտրատնտեսական ոլորտներում համագործակցության ընդլայնումը

Դավիթ Կարապետյանը մասնակցել է «Երկու պետություն» սկզբունքի իրականացմանը նվիրված նախարարական հանդիպմանը

Մակրոնը չի բացառել 2032 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերադառնալու հնարավորությունը

Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը

Արարատ Միրզոյանը Նյու Յորքում մասնակցել է միջազգային խաղաղության և անվտանգության ոլորտում ԱԲ-ի կիրառմանը նվիրված քննարկմանը

Վուչիչը Պուտինին տեղեկացրել է իր առաջիկա հրաժարականի մասին