Աշխարհ

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի բանակը զարգացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիան Ուկրաինային 2 մլրդ ֆունտ վարկ կտրամադրի պաշտպանական-արդյունաբերական համալիրի զարգացման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։

Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարները հուլիսի 19-ին այդ նպատակով շրջանակային համաձայնագիր են ստորագրել։

Բրիտանա-ուկրաինական շրջանակային համաձայնագիրը կոչված է ֆինանսական աջակցություն տրամադրել Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացման համար, մասնավորապես՝ ժամանակակից սպառազինության, ռազմական տեխնիկայի եւ պաշտպանության այլ միջոցների գնում ՝ ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում