Սինգապուրի ափերի մոտ փրկել են այրվող նավթատար լցանավերի անձնակազմերի 36 անդամի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի ափերի մոտ հրդեհ է բռնկվել երկու նավթատար լցանավերում, որոնց անձնակազմերի 36 անդամները փրկվել են։ Մնացած 26-ը մասնակցում են հրդեհի մարմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։

Սինգապուրի ծովային և նավահանգստային վարչության տվյալներով՝ երկու լցանավերում, ընդհանուր առմամբ, եղել է 62 մարդ, նրանց թվում Սինգապուրի քաղաքացիներ չեն եղել։ 

Երկրի ռազմածովային ուժերի RSS Supreme նավը փրկել է Hafnia Nile նավի անձնակազմի 16 անդամի: Եվս վեց մարդ, որոնք եղել են փրկարար լաստանավում, փրկվել են մալայզիական նավի կողմից և հանձնվել RSS Supreme-ին:

Սինգապուրի Dolphin 1 մատակարարման նավը, որը գտնվել է պատահարի շրջանում, նավ է վերցրել Ceres I լցանավի  անձնակազմի 14 անդամի, որոնցից երկուսը երկրի ռազմաօդային ուժերի ուղղաթիռով տեղափոխվել են Սինգապուրի հիվանդանոց։ Լցանավի անձնակազմի մնացած 26 անդամները մասնակցում են նավերում բռնկված հրդեհի մարման գործողությանը։

Նշվում է, որ միջադեպը չի ազդել պատահարի շրջանում նավարկության վրա։

Նավթատար լցանավերում հրդեհը բռնկվել է Պեդրա Բրանկա կղզուց 55 կմ հյուսիս-արևելք։ Դրանք նավարկում էին Սինգապուրի և Սան Տոմե և Պրինսիպիի դրոշների ներքո։ Միջադեպը տեղի է ունեցել աշխարհի ամենաբանուկ նավագնացային ուղիներից մեկում, որը Չինաստանը, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը կապում է Մերձավոր Արևելքի և Եվրոպայի հետ:

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ