ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է, որ առաջիկայում Թուրքիայում կայանալու է «3+3» հարթակի հաջորդ հանդիպումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին հայտարարել է, որ Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հաջորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում՝ Թուրքիայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպան Մեհդի Սոբհանին այս մասին հայտարարել է SNN գործակալությանը տված հարցազրույցում։ 

Մեհդի Սոբհանին, խոսելով Կապանում գործող իրանական հյուպատոսության մասին, նշել է, որ այն բարելավել է սահմանային հաղորդակցությունը և արագորեն լուծումներ է տալիս տեղում ծագող խնդիրներին։ 

Նա հայտնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններին մարդկանց մասնակցությունը մեծացնելու գործում արդյունավետ է եղել նաև հենց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը։ 

Սոբհանիի խոսքով՝ Կապանում աշխատող իրանցի վարորդները կարողացել են մասնակցել ընտրություններին, և դա ցույց է տալիս հյուպատոսության կարևորությունը Հայաստանում բնակվող իրանցիների գործերի առաջմղման գործում։ Նա հայտնել է, որ Իրանի հյուպատոսությունը կազմակերպում է նաև պարսկերենի դասընթացներ տեղի բնակչության և հայ մաքսավորների համար։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին՝ դեսպան Սոբհանին ևս մեկ անգամ վերահաստատել է Թեհրանի տեսլականն այս հարցում․ «Մեր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ միանգամայն հստակ է. մենք աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք միջազգային սահմանների փոփոխությանն ու տարածաշրջանում աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ 

Նա հավելել է, որ անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում բխում են Իրանի շահերից, և Թեհրանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ ուղղությամբ։  

Սոբհանին հիշեցրել է, որ Իրանն առաջարկել է 3+3 ձևաչափի գաղափարը, և առաջին հանդիպման անցկացումը 13-րդ կառավարության ձեռքբերումներից մեկն է եղել։  

«Այս հարթակի ԱԳ նախարարների հանդիպումն առաջին անգամ կայացավ Թեհրանում, հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ժամանակներս՝ Թուրքիայում», - տեղեկացրել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանը։ 

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել