Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի նկարիչների միությունում հուլիսի 18-ին ժամը 18:00-ին տեղի կունենա վաստակավոր արվեստագետ Հաղթանակ Շահումյանի (Հաղթո) 80-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությունը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ցուցահանդեսում կներկայացվեն գեղանկարչի տարբեր տարիների աշխատանքներ, ինչպես նաև ներառված կլինեն նոր գործեր, որոնք դեռևս չեն ցուցադրվել։

Հաղթանակ Շահումյանը մոտ երկու տասնամյակ, զբաղեցնելով Երևան քաղաքի գլխավոր նկարչի պաշտոնն, իր գործուն ներդրումն է ունեցել նաև Երևանի ավանդական կերպարի ու քաղաքացու համակեցության մշակույթի ձևավորմանը։

Այս ցուցահանդեսը հնարավորություն է ականատես լինելու գեղանկարչի արվեստի ընթացքին և նշելու գեղանկարչի ճանապարհի կարևոր իրադարձությունները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 27-ը ներառյալ։ 

Հայերեն فارسی

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից