ԵՐԵՎԱՆ,17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Ռոբերտա Մեցոլային Եվրոպական խորհրդարանի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը համապատասխան գրառում է կատարել X սոցիալական ցանցում:
«Միանալով գործընկերներին՝ անկեղծորեն շնորհավորում եմ Ռոբերտա Մեցոլային՝ Եվրախորհրդարանի նոր առաջին լիագումար նիստում տպավորիչ վերընտրության առիթով: Եվրոպական խորհրդարանը կարևոր դեր է խաղացել Հայաստան-ԵՄ ամուր գործընկերության օրակարգի, տարածաշրջանային խնդիրների առաջխաղացման գործում, և մենք անհամբերությամբ սպասում ենք ուղին շարունակելուն»,- գրել է Արարատ Միրզոյանը: