Երևան

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

1 րոպեի ընթերցում

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը:

Մինչև աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր
ստացել: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն
ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:

ՀՈԱԿ-ը մտադիր է հետագայում ստեղծել բաց հարթակ և ծառերի մասին
պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև
հանրությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում