Երևան

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

1 րոպեի ընթերցում

Երևանի Ագաթանգեղոսի-Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հուլիսի 16-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ագաթանգեղոսի-Գր. Լուսավորչի փողոցների խաչմերուկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Ագաթանգեղոսի փողոցից կարգելվի հետադարձը, երկու երթևեկելի գոտիներից կթույլատրվի «միայն աջ» դեպի Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությամբ և երեք երթևեկելի գոտիներից «միայն ուղիղ» դեպի Արշակունյաց պողոտա երթևեկությունը:

Ըստ աղբյուրի՝ Գրիգոր Լուսավորչի փողոցի երկրորդ երթևեկելի գոտուց նախկին «միայն աջ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի  «միայն ձախ»  ուղղությամբ: Բացի այդ, նաև Ագաթանգեղոսի փողոցում տեղադրված աջ լրացուցիչ սեկցիան փոփոխությունից հետո մշտապես բաց լինելու փոխարեն կաշխատի կարգավորվող ռեժիմով: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում