Ինովացիա

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԲՏԱ նախարարը «Նեյշնլ Ինսթրումենթս»-ի պաշտոնյայի հետ քննարկել է գործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հուլիսի 15-ին ընդունել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության EMEA տարածաշրջանի վաճառքի գծով փոխնախագահ Ալան Սոլոմոնին։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը և «Նեյշնլ Ինսթրումենթս էյ էմ» ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Առուստամյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, նախարարն անդրադարձել է ՀՀ տնտեսության առաջընթացի համար տեխնոլոգիաների զարգացման կարևորությանը, նշել, որ Հայաստանը մեծ ներուժ ունի՝ տարածաշրջանում դառնալու ոլորտի գլխավոր դերակատարներից մեկը։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման մի շարք հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել ոլորտի առաջընթացին ուղղված պետական քաղաքականությանը, ինժեներական կրթության, ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, հետազոտությունների ու մշակումների (R&D), կիսահաղորդիչների դիզայնի, միկրոէլեկտրոնիկայի ուղղություններով հայկական ընկերությունների գրանցած հաջողություններին, մի շարք այլ թեմաների։

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև տեխնոլոգիական ոլորտում ներդրումային բարենպաստ միջավայր ստեղծելու հնարավորությունները և դրանց իրականացմանն ուղղված ջանքերը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում