ՀՀ առողջապահության նախարարը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկա է գտնվել Դսեղի առողջության կենտրոնի բացմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունից հայտնում են, որ Դսեղում առողջության նոր և տարածելի մոդելով կենտրոնի ստեղծման հանձնառությունն ամրագրված էր Առողջության առաջնային պահպանման օղակի բարելավման գործողությունների պլանում։

Այն բուժծառայություն է մատուցելու համայնքի 4000-ից ավելի բնակչությանը։

«Առողջապահության նախարարության և մեր կառավարության քաղաքականության ուղեծիրներից մեկը հենց այստեղ է ամփոփված` նախ ունենալ առողջության պահպանման քաղաքականություն, կանխարգելում, առողջապահական գրագիտություն, ծախսարդյունավետ միջոցներով ճիշտ և ժամանակին բուժօգնություն։ Սա մի համապարփակ գաղափար է, ջանքերի մեկտեղման լավ արդյունք, որից շահելու է մեր քաղաքացին»,-նշել է նախարարը։

Անահիտ Ավանեսյանն ընդգծել է, որ առողջության առաջնային պահպանման օղակի այս նոր մոդելը կնպաստի ամբուլատոր օղակի հասանելիությանը, կընդլայնի մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, կբարձրացնի բուժառուների ներգրավվածությունը և կձևավորի բժիշկ-բուժառու փոխհարաբերությունների նոր մշակույթ։

Նա շնորհակալություն է հայտնել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի ղեկավար Գարո Արմենին, թիմին, Լոռու մարզպետարանին, տեղական ինքնակառավարման մարմնին` համատեղ աշխատանքի համար։

Նախապես ուսումնասիրելով առկա խնդիրները, ռեսուրսները և բնակչության կարիքները` հունիսի 1-ին այստեղ մեկնարկել է պիլոտային ծրագիր, որն անդրադառնում է բուժառուին մատուցվող առողջապահական ծառայության ողջ ընթացքին։

Հայերեն

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ