Պակիստանում ձերբակալել են նախկին վարչապետ Խանին և նրա կնոջը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի դատարանը մինչև հուլիսի 22-ը ձերբակալել է նախկին վարչապետ Իմրան Խանին և նրա կնոջը՝ Բուշրա Բիբիին, նոր մեղադրանքով՝ կապված ենթադրյալ «պաշտոնի չարաշահման հետ՝ պետական գանձարանից նվերներ ձեռք բերելու համար»: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

Պակիստանի ազգային հաշվետվության բյուրոն՝ հակակոռուպցիոն գործակալությունը, նոր մեղադրանք է առաջադրել մեկ օր անց այն բանից հետո, երբ հուլիսի 13-ին Իսլամաբադի դատարանը բավարարել էր Խանի և նրա կնոջ բողոքարկումը՝ չեղյալ համարելով անօրինական ամուսնության գործով դատավճիռը․ դա վերջին դատական ​​գործն էր, որ «Պակիստան Թեհրիկ ի Ինսաֆ» (PTI) կուսակցության հիմնադրին պահում էր բանտում:

Ամուսինները պետք է դատարանի առաջ կանգնեն հուլիսի 22-ին։

2018-2022 թթ. Պակիստանի կառավարությունը գլխավորած Իմրան Խանը պաշտոնանկ է արվել 2022 թվականի ապրիլի 10-ին՝ նրան անվստահության քվե հայտնելու արդյունքում։ 2023 թվականի օգոստոսին Խանը ձերբակալվել է պետական ​​գանձարանում պահվող թանկարժեք իրերի վաճառքի հետ կապված խարդախության գործով։ Ավելի ուշ նրա դեմ առաջադրվել են ևս մի շարք մեղադրանքներ, որոնցից մեկն էր պետական ​​դավաճանությունը՝ կապված գաղտնի հեռագրի հրապարակման հետ։ Խանի կողմից ներկայացված բողոքարկման քննարկման ընթացքում նրան առաջադրված մեղադրանքների մեծ մասը հանվել է, բայց նախկին վարչապետը մնացել է կալանքի տակ անօրինական ամուսնության գործով։

Ավելի վաղ ՄԱԿ-ի կամայական ձերբակալությունների աշխատանքային խումբը պահանջել էր անհապաղ ազատ արձակել բանտարկված նախկին վարչապետին՝ հայտարարելով, որ նրա դեմ հարուցված առնվազն երկու գործեր «քաղաքական դրդապատճառներ ունեն» և ուղղված են երկրի քաղաքական կյանքից նրա հեռացմանը:

Հայերեն Русский

Էդմոն Մարուքյանն ակնկալում է, որ քաղաքական միտքն ու պառլամենտարիզմը կվերադառնան խորհրդարան

Հայաստանը կշարունակի աշխատել նոր շուկաներում հայկական ապրանքների արտահանման ուղղությամբ. Արմեն Գրիգորյան

Այս պահի դրությամբ ընտրական իրավունքը վերականգնելուն ուղղված 21 գործ է մուտքագրվել դատարան

Ժամը 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների իրավունք ունեցողների 33.84 տոկոսը

Սերժ Սարգսյանը քվեարկել է հանուն այն Հայաստանի, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը

Ոստիկանությունը մինչ ընտրության օրը ստացել է շուրջ 100 հաղորդում ընտրական հնարավոր իրավախախտումների վերաբերյալ

Շիրակի մարզպետը քվեարկել է հանուն խաղաղության

Ընտրությունների գործընթացի մեկնարկից մինչև այսօր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող հանցանքների վերաբերյալ 293 հաղորդում. Դատախազություն

Մարդիկ գիտակցում են, որ իրենցից յուրաքանչյուրի ձայնից է կախված մեր երկրի ապագան. Արարատ Միրզոյան

Սուրեն Պետրոսյանը քվեարկել է հանուն «հայկական պետության ձևավորման»