Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք
1 րոպեի ընթերցում
![Չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինան կստանա 50 հազարական զինամթերք](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/07/13/KvI3xJMeUlZiExBlkr5U5qFGgdhcGwvdzozonCXH.webp)
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինան չեխական նախաձեռնության շրջանակում հուլիսին և օգոստոսին կստանա 50 հազարական զինամթերք։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CTK գործակալությունը՝ հղում անելով Չեխիայի նախագահ Պետր Պավելին։
Հյուսթոնում ելույթի ժամանակ նախագահը նաև նշել է, որ Կիևը սեպտեմբերից մինչև տարեվերջ ամսական կստանա 80-100 հազար զինամթերք։
Հունիսի վերջին Չեխիայի պաշտպանության նախարար հայտարարել էր, որ Ուկրաինան արդեն ստացել է տասնյակ հազարավոր զինամթերք Պրահայի կողմից վերահսկվող նախաձեռնության միջոցով։
Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալան ապրիլին հայտնել էր, որ չեխական նախաձեռնության շրջանակում Ուկրաինայի համար 500 հազար արկ է գտնվել։ Այդ զինամթերքից գրեթե 200 հազարի գնման պայմանագրեր են կնքվել։ Նրա խոսքով՝ մնացած 300 հազար պարկուճի գնման պայմանագրերը կկնքվեն մոտ ժամանակներս։ Ներկայումս նախաձեռնությանը մասնակցում է 18 երկիր։