Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

1 րոպեի ընթերցում

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հուլիսի 11-ին  իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու անհրաժեշտությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Ֆրանսիայի նախագահի պաշտոնական կայքը:

Անդրադառնալով այդ հարցին՝ Էմանուել Մակրոնը, մասնավորապես, վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող երկխոսությանը՝ հնարավորինս արագ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով: Նա նշել է, որ դա կարող է նոր էջ բացել տարածաշրջանում:

Ֆրանսիայի նախագահը նաև վերահաստատել է Թուրքիայի հետ դրական երկկողմ օրակարգը զարգացնելու իր երկրի պատրաստակամությունը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում