Սոցիալական հարցեր

«Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կայացել է «Առողջ մանկություն» խորագրով նկարների ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

«Մալաթիա-Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կայացել է «Առողջ մանկություն» խորագրով նկարների ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մալաթիա - Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնում կազմակերպվել է «Առողջ մանկություն» խորագրով նկարների ցուցահանդես:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, նախաձեռնությունը հնարավորություն էր տվել կենտրոնում հաշվառված երեխաներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները: 

Ըստ աղբյուրի՝ միջոցառմանը բազմամյա աշխատանքային փորձ ունեցող բժիշկներն արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի: Պարգևները բուժաշխատողներին է հանձնել Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը: Ցուցահանդեսի մասնակից բոլոր երեխաները ևս ստացել են շնորհակալագրեր:

Նշվում է, որ «Մալաթիա - Սեբաստիա» մանկական առողջության կենտրոնն այսուհետ նաև ռենտգեն ախտորոշման ծառայություն կմատուցի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում