Մշակույթ

«Արամ» արջուկը Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերն է

1 րոպեի ընթերցում

«Արամ» արջուկը Տավուշի սահմանամերձ բնակավայրերի շուրջ 3100 երեխաների նոր ընկերն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղի մշակույթի տանը տեղի է ունեցել «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի և «Բարուր» ՍՊԸ-ի կազմակերպած համերգը, որն անցկացվել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու նախաձեռնությամբ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամից, դասական երաժշտության երեկոյի ավարտին համերգի մասնակից բոլոր փոքրիկներին են փոխանցվել խորհրդանշական նվերներ՝ «Արամ» փափուկ արջուկի տեսքով: 

Ըստ աղբյուրի՝ ինքնատիպ այս խաղալիքը, որի սրտից հնչում է Արամ Խաչատրյանի մեղեդին, արդեն նաև տավուշցի շուրջ 3100 փոքրիկների անբաժանելի ընկերն է:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում