Կոմիտասի պողոտայում երթևեկության փոփոխություն կկատարվի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու համար հուլիսի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Կոմիտասի պողոտայում:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, Գրիբոյեդովի փողոցից հետադարձի համար կառանձնացվի երթևեկելի գոտի, ինչպես նաև Ն. Տիգրանյան փողոցից դեպի Վահագն Դավթյանի անվան այգի երթևեկությունը կկազմակերպի առանձին գոտիով:
Ըստ աղբյուրի՝ նշված ճանապարհահատվածը կգծանշվի, կտեղադրվեն ճանապարհային նշաններ: