ՀՀ ԱԳ նախարարը Վաշինգտոնում մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի կազմակերպած պաշտոնական ընթրիքին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոն կատարած այցի շրջանակներում ներկա է գտնվել Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի կազմակերպած պաշտոնական ընթրիքին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։  

«Լավ հնարավորություն էր՝ գործընկերների հետ շարունակելու մտքերի փոխանակումը տարածաշրջանային զարգացումների, ավելի կայուն և անվտանգ Հարավային Կովկաս ունենալու Հայաստանի տեսլակամի և ընթացիկ մարտահրավերների վերաբերյալ»,-գրել է նախարար Միրզոյանը։

Հայերեն العربية English Español فارسی Français ქართული Русский