Քաղաքականություն

Հուսով ենք, որ կկարողանանք վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի․ ԱԺ նախագահ

2 րոպեի ընթերցում

Հուսով ենք, որ կկարողանանք վերարտադրել Հայաստանի և Ադրբեջանի սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի․ ԱԺ նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, որը Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանից պահանջեց հստակ ասել, թե  ՀՀ տարածքից քանի՞ քառակուսի մետր կամ քառակուսի կիլոմետր է տրվել Ադրբեջանին։ 

«Կադաստրի կոմիտեի ղեկավարին փորձել ներքաշել արդեն հին դարձած այն խոսակցության մեջ, որ «իշխանությունն ամեն ինչ տվեց», ես համարում եմ անտեղի, պարոն Խաչատրյան։ Նախ, իմ կարծիքով, հասցեատերը նա չէ, և այն, ինչի մասին Դուք բարձրաձայնում եք, ավելի շատ քաղաքական հարց է, քան Կադաստրի պետական կոմիտեին վերաբերող հարց։ Իսկ այն, ինչ բարձրաձայնում եք, երևի թե, 1 միլիոն 347 անգամ  դրա պատասխանը հնչել է`ՀՀ տարածքից ոչ մի կտոր որևէ հարևան երկրի չի տրվել, չի նախատեսվել տալ, նման հարց չի քննարկվել ու չի կարող քննարկվել։ Ձեր նշված տարածքում, բազմիցս դրա մասին խոսվել է, մեկ տուն, մեկ կրպակ, մեկ խորդանոց է եղել, որոնց սեփականատերերը փոխհատուցում են ստացել, Կառավարության հետ համաձայնության են եկել»,- ասաց Սիմոնյանը։ 

ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խոսույթը քաղաքական դաշտում տապալվել է։  

«Կրկնում եմ, որ բնակչությունը փոխհատուցվել է։ Այն արդեն հին պատմություն է, և հույս ունենք, որ այն սկզբունքով, որով սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեջ ենք մտել, կկարողանանք հարևան պետության հետ վերջնականացնել և վերարտադրել սահմանը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի»,-եզրափակեց Սիմոնյանը։

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարն ու Օմանի էկոնոմիկայի նախարարը քննարկել են երկու երկրների համագործակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Իրավունք

ՀՀ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Հյուսիսային տերևաթափ» անվանումով ահաբեկչական գործողությունը նախապատրաստելու դեպքի նախաքննության մասին

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

Տնտեսություն

Ռուսաստանի փոստը դեպի Հայաստան բեռների առաքման թեստային փորձարկում է իրականացրել

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Քաղաքականություն

ՀՀ-ն վերահաստատում է հանձնառությունը 2030 թ. օրակարգի իրականացմանը. ՀՀ ԱԳ նախարարի ելույթը ՄԱԿ կայուն զարգացման քաղաքական ֆորումում

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Տնտեսություն

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալը Քիշնևում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ խորհուրդների՝ Հայաստանն ընդգրկող Ընկերակցային խմբի հանդիպմանը

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Իրավունք

Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

Հայաստան

Վերականգնվել է պետությանը պատճառված 224 մլն 641 հազար դրամի վնասը

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման  ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

Տնտեսություն

ԲՏԱ նախարարը Հայաստանի տնտեսության զարգացման ծրագրերում կարևորում է մասնավոր ընկերությունների դերը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում