Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարն ու Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ 

«Հանդիպեցի Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ՝ քննարկելու աջակցությունն Ուկրաինային, Գազայում հրադադարի ապահովումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացը», - գրել է Բլինքենը: 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում