Չինական ավիաընկերությունն առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով

2 րոպեի ընթերցում

 ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին անգամ գործարկվելու են ուղիղ չվերթեր Հայաստանի և Չինաստանի միջև: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ընկերության տարածած հաղորդագրության մեջ: 

«Չինական China Southern Airlines ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ից առաջին անգամ գործարկելու է ուղիղ չվերթեր դեպի Չինաստանի Ուրումչի քաղաք: 

Ուրումչի-Երևան-Ուրումչի երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հաղորդագրության մեջ: 

Չվերթի վերաբերյալ մանրամասներ է հայտնել նաև Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը։ 

«Չվերթը կիրականացվի յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին։ Թռիչքը կիրականացվի B737-800 տեսակի ինքնաթիռներով և կարող է ապահովել ավելի քան 300 նստատեղ: CZ5091 չվերթը կմեկնի Ուրումչի քաղաքից 16:00-ին Պեկինի ժամանակով և կժամանի Երևան տեղական ժամանակով 17:35-ին: CZ5092 համարի հետադարձ չվերթը Երևանից կմեկնի տեղական ժամանակով 21:50-ին և վայրէջք կկատարի Ուրումչիում Պեկինի ժամանակով 07:00-ին, թռիչքի տևողությունը ընդամենը 5 ժամ է: Հայ ուղևորները կարող են նույն օրը Ուրումչիից մեկնել Պեկին, Շանհայ, Գուանչժոու և Չինաստանի այլ 41 քաղաքներ»,- նշված է դեսպանի «Ֆեյսբուք»-ի էջում։

Հայերեն English فارسی Русский 中文

Իսպանիայի Սոֆիա թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր

COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցների համար կազմակերպվել են դաշտային այցեր Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի պատմամշակութային հուշարձաններ

Կլիմայի և կենսաբազմազանության փոփոխությունն ու հանրային առողջության լուրջ մարտահրավերները. ինչ ռիսկեր կան Հայաստանում

Նեթանյահուի դաշինքն առաջատար է ընտրություններում. Թրամփը դա վերագրել է իր կողմից աջակցությանը

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում հոկտեմբերի 28-ին Հայաստանն ունի մեկ մասնակից

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում