ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են արել ապահովել ԼՂ հայերի ապահով վերադարձը իրենց տներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ համատեղ հայտարարություն են տարածել՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղում իրականացրած էթնիկ զտման համար, նպաստել հայերի՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձին և պաշտպանել Հայաստանի սուվերենությունը ադրբեջանական շարունակվող ագրեսիայի պայմաններում։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ 

Կոնգրեսականները նախագահ Բայդենի ադմինիստրացիային կոչ են անում երաշխավորել, որ Ադրբեջանը իր գործողությունների համար հետևանքների կբախվի, և որ վերջինիս իրականացրած ռազմական հանցագործությունները, մարդու իրավունքների խախտումները և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120 հազար հայերի էթնիկ զտումն անպատիժ չեն մնա։ 

Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է աջակցի Հայաստանի սուվերենությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ «Դա նշանակում է Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցում և պատժամիջոցների կիրառում պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են չարաշահումների համար»,- ասված է հայտարարության մեջ։ 

Կոնգրեսականներն ընդգծում են՝ այն պահին, երբ առաջնորդները հավաքվում են Վաշինգտոնում՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, Բայդենի ադմինիստրացիան պետք է ապահովի, որպեսզի Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին՝ ներառյալ հայ ռազմագերիներին վերադարձնելը, մշակութային օբյեկտների պաշտպանությունը, աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հայերին, որպեսզի նրանք կարողանան միջազգային երաշխիքների ներքո վերադառնալ իրենց տներ։ «Հաշվետվողականությունը որոշիչ նշանակություն ունի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»,- ասված է կոնգրեսականների հայտարարության մեջ։ 

Հայտարարության տակ ստորագրել են կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն։ 

Հայերեն العربية English Español Français Русский 中文

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին