Ադրբեջան

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն առաջիկա 2-3 շաբաթներին կվերաբացվի

1 րոպեի ընթերցում

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունն առաջիկա 2-3 շաբաթներին կվերաբացվի

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը մինչև ամսվա վերջ կվերաբացվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության Եվրասիայի հարցերով վարչության գխավոր տնօրեն Մոջթաբա Դեմիրչիլուն։

«Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա 15-20 օրերին», - Դեմիրչիլուի խոսքերն է մեջբերում Iran International լրատվական ծառայությունը։

Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել էր գործունեությունը 2023 թ․ հունվարին տեղի ունեցած զինված հարձակումից հետո։ Այդ ժամանակ զոհվել էր դիվանագիտական ​​առաքելության անվտանգության մեկ աշխատակից, երկուսը վիրավորվել էին:

Հետաքննությունը պարզել էր, որ հարձակվողը, որը դեպքի վայրում ձերբակալվել էր, գործել է անձնական և ընտանեկան խնդիրների հետ կապված դրդապատճառներով։ Ադրբեջանը հարձակումը որակել էր որպես ահաբեկչություն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում