Իրանական «Սահանդ» էսկադրային ականակիրը խորտակվել է կողաշրջվելուց երկու օր անց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ռազմածովային ուժերի «Սահանդ» էսկադրային ականակիրը ջրասույզ է եղել Բենդեր Աբբաս նավահանգստում, հուլիսի 7-ին տեղի ունեցած վթարից երկու օր անց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրանական NourNews գործակալությունը։

Ըստ գործակալության տեղեկատվության՝ այն բանից հետո, երբ նավը հունիսի 8-ին մեծ դժվարությամբ կայունացվել էր և քարշակվել այլ վայր, այն կրկին թեքվել է և անցել ջրի տակ նավը պահող ճոպանների կտրվելու պատճառով։ 

NourNews-ը տուժածների մասին տվյալներ չի հաղորդում։

Հուլիսի 7-ին Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի ռազմածովային ուժերի նավը վերանորոգման աշխատանքների ժամանակ կողաշրջվել էր ջրի մակարդակի բարձրացման պատճառով։ Արտակարգ պատահարի հետևանքով էսկադրային ականակիրն աննշան վնասվածքներ էր ստացել:

Իրանական արտադրության ականակիրն առաջին անգամ գործարկվել էր 2018 թվականին և հագեցած էր ուղղաթիռների թռիչքի հարթակով, տորպեդների արձակման կայանքներով, հակաօդային և հականավային հրազեններով, «երկիր-երկիր» և «երկիր-օդ» դասի հրթիռներով և էլեկտրոնային պայքարի միջոցներով։

Հայերեն فارسی Русский

Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանը

ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը

Ամուլսարի ազդակիր համայնքներին տարեկան կտրամադրվի 7–9 միլիոն դոլար․ Գնել Սանոսյան

Վարչապետը շրջայց է կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի տարածքում

Դիլեր չհանդիսացողների համար էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան հոկտեմբերի 10-ին կսպառվի․ ՊԵԿ

Ամուլսարի ծրագիրը հնարավորություն է՝ ցույց տալու, որ հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը կարող են համատեղ զարգանալ․ ՏԿԵ նախարար

Ամուլսարի շահագործման արդյունքում տարեկան 130 միլիոն դոլարի հարկային մուտքեր են ակնկալվում պետական բյուջե․ Էկոնոմիկայի նախարար

Պուտինն ու Թրամփը քննարկել են Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Իրանի շուրջ իրավիճակը և տնտեսական համագործակցությունը

Վարչապետն Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը կարևոր քայլ է համարում Հայաստանի տնտեսության զարգացման համար

ՀՀ ՊՆ-ն հայտնել է զինծառայողի մահվան դեպքի մասին