Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միջխորհրդարանական վեհաժողովին։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյանը։

«Հարգելի՜ գործընկերներ, ձեր հարցումներին ի պատասխան՝ տեղեկացնում եմ, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին»,- նշված է Հարությունյանի գրառման մեջ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում