Մշակույթ

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակի ընտրության մրցույթ է հայտարարել

1 րոպեի ընթերցում

Առաջին ալիքը «Մանկական Եվրատեսիլ»-ի պատվիրակի ընտրության մրցույթ է հայտարարել

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական Եվրատեսիլ 2024»-ի հայաստանյան ներկայացուցիչը կընտրվի մրցույթի միջոցով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առաջին ալիքը հայտնում է, որ հայտերի ընդունումն արդեն մեկնարկել է: Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ այն քաղաքացիները կամ ռեզիդենտները, որոնք 2024-ի նոյեմբերի 16-ի դրությամբ կլինեն նվազագույնը 9, առավելագույնը՝ 14 տարեկան (այսինքն ծնված կլինեն 2009-ի նոյեմբերի 17-ից հետո և մինչև 2015-ի նոյեմբերի 16-ը):

Թեկնածուները լսումներին կարող են դիմել որպես անհատ կատարող, դուետ կամ խումբ՝ առավելագույնը 6 մասնակցով:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է այցելել կայք, լրացնել հայտը՝ ներկայացնելով 2 երգի քավր տարբերակ (կենդանի կատարմամբ): Առաջին փուլը հաղթահարած դիմորդներին Հանրային հեռուստաընկերությունը կհրավիրի երկրորդ փուլի լսումներին: Հաղթողին կորոշի հայ և միջազգային մասնագետներից կազմված պրոֆեսիոնալ ժյուրին: 

Այսպիսով, հաղթող մասնակիցը կներկայացնի Հայաստանը նոյեմբերի 16-ին Մադրիդում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում:

 Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 28-ը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում