Բարձր տեխնոլոգիաներ

Գյումրիում կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Օրերս Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում  կայացել է Silicon Mountains 2024 Shirak տեխնոլոգիական ֆորումը՝ միավորելով տարբեր ընկերությունների, ստարտափների, թվային լուծումներով հետաքրքրված մասնագետների: Ֆորումի նպատակը տեխնոլոգիական ոլորտի համաչափ զարգացումն է ամբողջ Հայաստանում։

Ֆորումի ընթացքում «Ստարտափները մարզերում» պանելային քննարկման հյուրերի շարքում էր Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրենը, ով ներկաներին ներկայացրեց Ակբա բանկի և Ակբա Ֆեդերացիայի ստեղծման պատմությունները։ Ստեղծվելով մոտ 30 տարի առաջ՝ Ակբա բանկն ուներ ընդամենը 8 աշխատակից, իսկ նպատակը գյուղական փոքր տնտեսություններին փոքր վարկեր տրամադրելն էր։ Այժմ բանկը ներկայացված է բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, իսկ աշխատակիցների թվաքանակը գերազանցում է 1700-ը։

Ակբա Ֆեդերացիան հիմնադրումից մինչև այսօր համագործակցել է 53 ստարտափների հետ, որոնց 47%-ը հաջողել ու շարունակել է գործունեությունը, այն դեպքում, երբ համաշխարհային  պրակտիկայում առհասարակ հաջողում են ստարտափների միայն 10%-ը։

«Կարևորությունը կայանում է  նրանում, որ  ստեղծենք միջավայր և հնարավորություններ, որպեսզի  երիտասարդները մնան մարզերում և  տեղում կրթվելով՝ զարգացնեն իրենց  շրջապատը, միջավայրն ու տարածաշրջանը։ Մեր  հիմնական առաքելությունն է կրթել այդ երիտասարդներին,  զարգացնել և տանել առաջ։ Մեզ հետ համագործակցող ստարտափների 47%-ը շարունակում են իրենց գործունեությունն ու քայլում առաջ՝ ներգրավելով բազմաթիվ նոր աշխատակիցների։ Դա նշանակում է, որ գաղափարից գործող բիզնես դառնալուց բացի նրանք նպաստում են նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»,- նշել է Ակբա Ֆեդերացիայի գլխավոր տնօրեն Հարություն Պողոսյանը։

Իր գործունեությամբ Ակբա Ֆեդերացիան մշտապես փորձում է երիտասարդների համար ավելի գրավիչ դարձնել գյուղատնտեսությունը։ Ֆերմերային տնտեսություններում գյուղատնտեսությամբ զբաղվողների տարիքը բարձր է. անհրաժեշտ են թարմ ուժեր և նոր գաղափարներ: 

Ակբա Ֆեդերացիան Ակբա բանկի միակ նշանակալից մասնակիցն է, բանկի բաժնետոմսերում ունի ավելի քան 81 տոկոս մասնաբաժին: Ակբա բանկում ունեցած մասնակցության շնորհիվ Ակբա Ֆեդերացիան նպաստում է Հայաստանի ողջ տարածքում գյուղատնտեսության, գյուղական շրջաններում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, համայնքների զարգացմանը, գյուղական շրջաններում և համայնքներում բիզնես միջավայրի աշխուժացմանն ու զարգացմանը, նշված ոլորտներում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող յուրաքանչյուր անձի բարեկեցության աճին:

Մանրամասները՝ տեսանյութում։

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Մշակույթ

Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ օպերային երգիչ և դիրիժոր Պլասիդո Դոմինգոն

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

Տուրիզմ

Գյումրիում մեկնարկեց պանրխաշի փառատոնը

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Մշակույթ

«Queen Sensation» խումբը Երևանում հանդես եկավ բացառիկ համերգով

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

Մարզեր

Լոռու մարզպետին ներկայացվել է աղետի գոտում իրականացվող աշխատանքները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հայաստան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հայաստան

Հանրապետության զգալի շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Մարզեր

Հիմնանորոգվում է Վանաձոր-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Իրավունք

Ոստիկանության Կոտայքի բաժնում օտարերկրացին կրակոցներ է արձակել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Իրավունք

ՄԻՊ-ը քննարկել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Հայաստան

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

Քաղաքականություն

Վաղաժամ դադարել է Գյումրու ավագանու 5 անդամի լիազորությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում