Իրավունք

ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

2 րոպեի ընթերցում

ՀՀ գլխավոր դատախազն ու Նիդերլանդների խորհրդարանի ներկայացուցիչները քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2024 թվականի հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը: 

Հանդիպմանը մասնակցել են նաև Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Բիյագովը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, Աննա Վարդապետյանը ողջունել է Նիդերլանդներից ժամանած հյուրերին և ընդգծել, որ հանդիպումը հնարավորություն կտա քննարկելու համատեղ կատարված աշխատանքն ու նախանշելու համագործակցության հետագա ուղղությունները:

Որպես դեսպանության հետ համագործակցության լավագույն օրինակ՝ հանրապետության գլխավոր դատախազն առանձնացրել է Հայաստանի բոլոր դատախազների համար կազմակերպված՝ հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացը և շեշտել առաջիկայում մեկնարկող նոր դասընթացի կարևորությունը:

Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, ընտանեկան բռնության, խոշտանգումների դեմ պայքարին և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Գլխավոր դատախազը վերահաստատել է վերոնշյալ, ինչպես նաև թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբերհանցավորության դեմ պայքարի և շրջակա միջավայրի պաշտպանության ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: 

Կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում