Ինովացիա

Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար

5 րոպեի ընթերցում

Smart Place․ խելացի լուծումներ հարմարավետ ու էներգախնայող ապրելակերպի համար

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Team Systems ընկերությունը ներկայացրել է իր նոր՝ Smart Place միջավայրերի ավտոմատացման համակարգերը, որտեղ համախմբված են բնակարանների, առանձնատների, հյուրանոցների ու կոմերցիոն տարածքների համար խելացի լուծումներ առաջարկող համաշխարհային առաջատարների պրոդուկտները։

Smart Place-ի նպատակն էներգաարդյունավետ ու հարմարավետ ապրելակերպի տարածումն է Հայաստանում: 

«Այս լուծումների շնորհիվ ցանկացած միջավայր կդառնա խելացի՝ ջեռուցումից, էլեկտրական սարքերից ու լուսավորությունից մինչև աուդիո և վիդեո համակարգերի կառավարում, որոնք բոլորը ինտեգրված են և աշխատում են սիմբիոզի մեջ՝ զուգահեռաբար կրճատելով էներգիայի սպառման ծախսերը»,-շնորհանդեսի ընթացքում նշել է Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը։ 

Smart Place-ի գլխավոր մատակարարը HDL տեխնոլոգիական կոնցեռնն է, որն արդեն երեսուն տարի մասնագիտացած է այս ոլորտի զարգացման, ներդրման ու կառավարման հարցերում` իրականացնելով համաշխարհային մասշտաբի նախագծեր, ինչպիսիք են՝ Զահա Հադիդի ֆանտաստիկ Մորֆիուս հյուրանոցային համալիրը, ՆԱՏՕ-ի գլխավոր գրասենյակը, Դուբայի օդանավակայանը, Մարիոթ, Հիլթոն, Վինդհեմ ցանցերի հարյուրավոր հյուրանոցներ և այլն: 

Միջոցառման ընթացքում HDL ընկերության գործունեությունը ներկայացրել են խելացի լուծումների ղեկավար Միշել Ջյան և միջազգային վաճառքների ղեկավար Սառա Սուն.

«Իսկապես տպավորված եմ խելացի լուծումների կիրառման հայկական փորձով»,- ասում է Միշել Ջյան և, նկարագրելով իրենց առաջարկած լուծումների ազդեցությունը կենցաղում, շարունակում է. «Պատկերացրեք, ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքային օրվա վերջում տուն եք վերադառնում։ Այն պահից սկսած, երբ բացում եք տան դուռը, միանում է ձեզ հարմար լուսավորություն, ջերմաստիճանը կարգավորվում է ձեր նախընտրությամբ, աուդիո համակարգը նվագում է ձեր երգացանկը և այլն։ Ասես տունը գրկաբաց դիմավորում է տանտիրոջը։ Սա այն է, ինչ մենք անում ենք մարդու կյանքն իդեալական դարձնելու համար, իսկ ձեզ մնում է վայելել»:


Հաշվի առնելով խելացի լուծումների բարձր որակն ու հասանելիությունը՝ դրանք նախատեսված են թե՛ տների, թե՛ գրասենյակների և թե՛ ամբողջական էներգաարդյունավետ խելացի շենքերի համար: Smart Place-ում ներառված են լուսավորություն, վարդակներ ու անջատիչներ, ջեռուցում, հովացում ու օդափոխություն, դռների, պատուհանների, շերտավարագույրների ավտոմատացում, ապակիների թափանցիկություն, աուդիո և սմարթ TV համակարգեր, տնային կինոթատրոն, հեռուստատեսություն ու անգամ այգիների ջրամատակարարում ու շատ ավելին, և այս ամենը` լիովին ավտոմատացված, հստակ, վստահելի ու ապահով: Բացի սենսորային վահանակներից և բջջային հավելվածից, համակարգն ունի նաև ձայնային կառավարում, որը հնարավոր է իրականացնել Yandex-ի՝ Ալիսա, Apple-ի՝ Սիրի, Amazon-ի՝  Ալեքսա և Google օգնական համակարգերի միջոցով:

Միջոցառմանը մասնակցում էին ճարտարապետական ստուդիաների, շինարարական ընկերությունների ներկայացուցիչներ ու ինտերիեր դիզայներներ, ինչպես նաև գործարար աշխարհի շատ ներկայացուցիչներ, ովքեր կարող են հետաքրքրված լինել բնակարաններում ու կոմերցիոն տարածքներում, ինչպես նաև հյուրանոցներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ:

Ի դեպ, Team Systems ընկերությունը հուլիսի 15-ից մեկնարկելու է անվճար ուսուցողական հանդիպումներ խելացի լուծումներով նախագծերով հետաքրքրվող պրոֆեսիոնալ համայնքի ներկայացուցիչների հետ՝ ծանոթացնելու Smart Place-ում առկա բոլոր լուծումները, որպեսզի իրենց նախագծերում հաշվի առնեն բոլոր մանրուքները։

Team Systems ընկերությունը Թիմ ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL և բազմաթիվ այլ համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանը և Պեդրո Սանչեսը քննարկել են Հայաստան-Իսպանիա համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Քաղաքականություն

Ինչպես միշտ, Ալիևի ռեժիմը փորձում է գլխիվայր շուռ տալ իրականությունը․ Բելգիայում և ԵՄ-ում ՀՀ դեսպան

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Արտաքին քաղաքականություն

Միրզոյանը և Լամմին անդրադարձել են ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման հնարավորություններին

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

Պաշտոնական

Հայաստանի և Լյուքսեմբուրգի վարչապետները կարևորել են տարբեր ուղղություններով փոխգործակցության զարգացումը

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Եվրոպա

ՀՀ վարչապետը Լոնդոնում մասնակցել է «Պաշտպանելով և ապահովելով ժողովրդավարությունը» խորագրով կլոր-սեղան քննարկմանը

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Հայաստան

Հոկտեմբերին կմեկնարկի նոր ձևավորվող Քրեական ոստիկանության ծառայությունը․ ՆԳ նախարարի տեղակալ

Սուրեն Պապիկյանն ու  Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

Հայաստան

Սուրեն Պապիկյանն ու Վասիլիս Մարագոսը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությունը

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Իրավունք

2024-2026 թվականների Ոստիկանության բարեփոխումների ծրագիրը կօգնի անձնակազմի համար գրագետ կրթություն ապահովել. Արփինե Սարգսյան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Հայաստան

Ոլորտային խնդիրների լուծման շուրջ աշխատանքեր են տարվում. Մխիթար Հայրապետյանն այցելել է Ucom ընկերություն

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Հայաստան

Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի բացմանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում