Եվրոպա

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանը և Ուկրաինան ստորագրել են համաձայնագիր երկարաժամկետ պաշտպանական համագործակցության մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի և Ուկրաինայի իշխանությունները Վարշավայում ստորագրել են պաշտպանության և անվտանգության ոլորտում երկարաժամկետ համագործակցության մասին համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է AFP գործակալությունը։

Լեհական կողմից փաստաթուղթն ստորագրել է վարչապետ Դոնալդ Տուսկը, Ուկրաինայի կողմից` նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

«Դուք միշտ կարող եք հույս դնել մեզ վրա», - փաստաթղթի ստորագրումից հետո ասել է Տուսկը Զելենսկիին։

Ստորագրումը տեղի է ունեցել երկու ղեկավարների բանակցությունների ընթացքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում