Քաղաքականություն

Պետդեպում համարում են, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցմանը

1 րոպեի ընթերցում

Պետդեպում համարում են, որ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի մոտեցմանը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդի այս երկրի նկատմամբ ԱՄՆ քաղաքականության վրա։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  այս մասին ՏԱՍՍ-ին  հայտնել են ԱՄՆ Պետդեպարտամենտում։

«Ընտրությունները էական ազդեցություն չեն ունենա Իրանի նկատմամբ մեր մոտեցման վրա: Միևնույն ժամանակ, մենք հավատարիմ ենք մնում դիվանագիտությանը, երբ այն ծառայում է ամերիկյան շահերին»,- նշել են գերատեսչությունում՝ հավելելով, որ Թեհրանի հետ կապված Վաշինգտոնի մտահոգությունները մնում են անփոփոխ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում