Երևանում Վարդավառի մեկնարկը տրվել է ջրցան մեքենաների շքերթով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարդավառի համաքաղաքային միջոցառումների մեկնարկը Հայաստանի մայրաքաղաքում տրվել է վաղ առավոտյան՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ջրցան մեքենաների շքերթով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, լվացվել ու մաքրվել են նաև երևանյան արձանները: