Մարզեր

Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանց գյուղում նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր էջում և կատարել հետևյալ գրառումը․

«Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»,- գրել է վարչապետը։

Վարչապետը նաև ծանոթացել է Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ 

Վարչապետին այցի ընթացքում ուղեկցել է Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։ 

Տավուշի մարզի Կիրանց գյուղում նոր ճանապարհ կառուցելու անհրաժեշտությունն առաջացել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածներում իրականացված սահմանազատման աշխատանքներից հետո։  

Ավելի վաղ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ Կիրանցի նոր ճանապարհը նախատեսվում է կառուցել երկու ամսվա ընթացքում։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում