Ամերիկա

Սելին Դիոնը պատրաստվում է համերգ տալ Լաս Վեգասում ՝ չորս տարվա դադարից հետո

1 րոպեի ընթերցում

Սելին Դիոնը պատրաստվում է համերգ տալ Լաս Վեգասում ՝ չորս տարվա դադարից հետո

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը պատրաստվում է այս աշնանը համերգ տալ Լաս Վեգասում ՝ չորս տարվա դադարից հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «The Sun»-ը։

Սելին Դիոնը ելույթ չի ունեցել և գրեթե չի մասնակցել միջոցառումների հիվանդության պատճառով. արտիստուհին մկանային կոշտության համախտանիշ ունի: 

Պարբերականի տվյալներով ՝ նա ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ է ունեցել «Ֆորմուլա-1»-ի գրան պրիի ժամանակ։

 70 րոպեանոց համերգի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են. վերջին ութ ամիսների ընթացքում Դիոնը փորձեր է կատարել: Սակայն պարբերականի աղբյուրներն ընդգծում են, որ համերգը կարող է հետաձգվել մինչև 2025 թվականը, եթե արտիստի առողջական խնդիրները սրվեն։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում