Քաղաքականություն

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

1 րոպեի ընթերցում

Մոսկվան արձագանքել է Ռուսաստանում դեսպանի փոփոխության վերաբերյալ Հայաստանի որոշմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան համարում է, որ Ռուսաստանում Հայաստանի դեսպանի փոփոխության հարցը Հայաստանի իրավասությունն է: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը որոշելը ուղարկող պետության իրավասությունն է: Ինչպես հասկանում եմ՝ տվյալ դեպքում խոսքը Ռուսաստանի Դաշնությունում դեսպանին փոխելու Հայաստանի ղեկավարության մտադրության մասին է։ Նման հարցերի լուծման համար կան ընթացակարգեր, դրանք կիրականացվեն՝ ինչպես հասկանում եմ»,– ասել է Միխայիլ Գալուզինը։

 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում