Podcast ՍոցUp․ ԼՂ առանձին շրջաններից տեղահանվածների բնակապահովման հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրված հավաստագրերի գործողության ժամկետը երկարաձգվել ևս մեկ տարով։

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝  Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը՝ ներկայացնելով դեռևս 2022 թվականից մեկնարկած աջակցության ծրագրի ընթացքին, առանձնահատկություններին ու ցուցանիշներին :

«Վերլուծությունները ցույց տվեցին, որ շուրջ 1000 հավաստագիր ունենք դեռ չիրացված: Հիմնական խնդիրներից մեկը վարկային պատմությունն է, երբ ընտանիքում չկա նորմալ վարկային պատմություն ունեցող անձ, որպեսզի մյուսները դուրս գան և իր անունով ձևակերպվի վարկը: Մյուս խնդիրը՝ շահառուների բավականին մեծ թիվ վերջերս են իմացել, որ իրենք ծրագրի շահառու են: Հայտնի 40+10 հազար դրամի աջակցության դիմումները լրացնելիս, այն մերժվել է այդ հիմքով և նրանք իմացել են, որ իրենք ծրագրի շահառու են»,-ասաց Ղարագյոզյանը:

Նրա խոսքով՝ ժամանակին շրջվարչակազմի, համայնքի պատասխանատուները թեև ներկայացրել են նրանց տվյալները, որպես ծրագրի շահառու, սակայն կոմունիկացիայով պայմանավորված, տեղյակ չեն պահել: Ներկայում այս խմբի շահառուները դիմել և ստացել են հավաստագրերը, սակայն ժամանակը չի բավականացրել, որպեսզի իրացնեն դրանք:

«Հաշվի առնելով բոլոր այս օբյեկտիվ հանգամանքները, որոշում կայացվեց հավաստագրերի ժամկետը ևս 1 տարով երկարաձգել և օրեր առաջ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ 2024 թվականի հուլիսի 1-ը երկարաձգվեց մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը: Այսինքն՝ մեր շահառուներն ունեն ևս մեկ տարի իրենց հավաստագրերն իրացնելու համար»,-պարզաբանեց մեր զրուցակիցը:

Ղարագյոզյանը հայտնեց, որ մինչ այժմ  տրամադրվել է 3946 հավաստագիր, որոնցից 2934-ն արդեն վարկավորվել է, ինչը նշանակում է, որ  կառավարության աջակցության ծրագրով այդ թվով ընտանիք ՀՀ-ում  արդեն ձեռք է բերել կամ կառուցում է բնակելի տուն:

Առավել մանրամասն՝ Podcast-ում:

 

Հայերեն

Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին

Անահիտ Մանասյանի գլխավորությամբ ՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

Իրանը մտադիր է մասնակցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային

Հայաստանի ներդրումային և ֆինանսական երկրորդ համաժողովի գրանցումը բաց է

Գևորգ Պապոյանը Դուբայում մասնակցել է Ամենամյա ներդրումային համաժողովի բացման արարողությանը

Իրանը պատվիրակություն է ուղարկել Կատար անհետացած իրանցի օդաչուների ճակատագիրը պարզելու համար

Համլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ փոխնախագահի պաշտոնից և նշանակվել ֆինանսների նախարարի տեղակալ

Կաբարդինո Բալկարիայում ձնահյուսի տակ զոհված լեռնագնացների թիվը հասել է 11-ի

Շվեյցարիան շարունակում է աջակցել Հայաստանում բարեփոխումների օրակարգին․ Անդրեա Բարբարա Բաումանի