Մարտունի համայնքում մեկնարկեց գեղանկարչական սիմպոզիումը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում տրվեց գեղանկարչական սիմպոզիումի մեկնարկը։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ սիմպոզիումի բացման արարողությունը կայացավ ՀՀ պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի շենքում։ Միջոցառմանը մասնակցեցին Մարտունի համայնքի ղեկավարի տեղակալ Արմեն Շահինյանը, Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍ բաժնի պետ Դավիթ Դավթյանը, ՀՀ պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գևորգյանը, սիմպոզիումի կազմում ընդգրկված գեղանկարիչները, համայնքի արվեստասերներ։

Բացման խոսքով հանդես եկավ   ՀՀ պետական պատկերասրահի Մարտունու մասնաճյուղի տնօրեն Անահիտ Գևորգյանը։ Ողջունելով ներկաներին՝ Անահիտ Գևորգյանը նշեց, որ սիմպոզիումի անցկացումը Մարտունի համայնքի պատմության մեջ նոր ու բացառիկ իրադարձություն կլինի՝ հարստացնելով համայնքի գեղանկարչական արվեստը նոր ու անկրկնելի ստեղծագործություններով։

Սիմպոզիումի նախաձեռնող ու կազմակերպիչ, ՀՀ նկարիչների և քանդակագործների  միության անդամ, գեղանկարիչ Արամայիս Խլղաթյանը ներկայացրեց սիմպոզիումի շրջանակում ընդգրկված գեղանկարիչներին ու հանդես եկավ ողջույնի խոսքով։ «Սիմպոզիումը կրում է «Հոգու հայրենիքը» խորագիրը։ Ասել է, թե ստեղծագործության հիմնական նյութ է դառնալու Մարտունի համայնքի հայրենի բնաշխարհը։ Սիմպոզիումին հրավիրված գեղանկարիչները Հայաստանի Նկարիչների միության անդամներ են, ժողովրդական վարպետներ ու անվանի գեղանկարիչներ։ Համոզված եմ, որ մեր գեղանկարչական արվեստը կհարստանա նոր ու հիասքանչ կտավներով, որոնց վրա կկերպավորվեն մեր հայրենի բնության սքանչելի տեսարանները։ Յուրաքանչյուր նկար կդառնա Մարտունու հարուստ մշակույթի անբաժանելի մասը, մնայուն ժառանգություն՝ ապագա սերունդների համար»,-ներկայացրեց Արամայիս Խլղաթյանը։

Սիմպոզիումը տեղի կունենա 2024 թվականի հուլիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։  

Սիմպոզիումին կմասնակցեն մայրաքաղաքից հրավիրված գեղանկարիչներ Մելքոն Հովհաննիսյանը, Դավիթ Դավթյանը, Հրանտ Թադևոսյանը, Մաթևոս Սարգսյանը, Սամվել Մարտիրոսյանը, Հովնան Սևոյանը, Շահեն Օրդաբեկյանը, Լևոն Խաչատրյանը, Վլադիմիր Սիմոնյանը, Արմեն Հարությունյանը։ Մարտունի համայնքից նրանց միացել են Արամայիս Խլղաթյանը, Աշոտ Խաչատրյանը, Հասմիկ Մհերյանը, Հասմիկ Նազարյանը, Աշոտ խաչատրյանը և Էդգար Սաֆարյանը։

Հավելենք, որ Արամայիս Խլղաթյանի իսկ նախաձեռնությամբ Մարտունի քաղաքում 2012 թվականին կազմակերպվեց քանդակագործության սիմպոզիում, որի շնորհիվ Մարտունի  քաղաքի փողոցները զարդարվել են  բարձրարվեստ 7 քանդակներով։

Սիմպոզիումը ֆինանսավորվում է Մարտունու համայնքապետարանի կողմից։

Խոսրով Խլղաթյան

 

Հայերեն

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը