Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ նախարարն Անկախության օրվա առթիվ շնորհավորել է ԱՄՆ-ին և նրա ժողովրդին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ ԱԳ նախարարը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել՝ կից հրապարակելով նաև տեսանյութ։ 

«Շնորհավորում եմ Միացյալ Նահանգներին և նրա ժողովրդին՝ Անկախության օրվա առթիվ։ ԱՄՆ-ի մեր բարեկամներին և գործընկերներին մաղթում ենք շարունակական հաջողություններ գալիք տարիներին՝ ակնկալելով կառուցել Հայաստան-ԱՄՆ ամուր ռազմավարական գործընկերություն՝ ի շահ մեր քաղաքացիների, ինչպես նաև ավելի կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- իր գրառման մեջ նշել է Միրզոյանը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում