Հայաստան

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

1 րոպեի ընթերցում

Ամեն ինչ անելու ենք, որպեսզի հնարավորինս մեղմացնենք աղետի պատճառած վնասները. Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտու բնակիչների խնդիրները ՀՀ իշխանության ուշադրության կենտրոնում են, և ամեն ինչ արվելու է, որպեսզի հնարավորինս մեղմացվեն աղետի պատճառած վնասները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից,  այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հուլիսի 3-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում:

Ըստ աղբյուրի՝ շրջելով աղետի գոտում` ԱԺ նախագահը ծանոթացել է իրականացվող աշխատանքների ընթացքին, հանդիպել աղետից տուժած տարբեր շրջանների բնակիչներին ու լսել վերջիններիս խնդիրները:

Խորհրդարանի ղեկավարն առանձին հանդիպում է ունեցել նաև տեղում աշխատող փրկարար ծառայության աշխատակիցների հետ` շնորհակալություն հայտնելով նրանց կատարած ահռելի աշխատանքի համար:

Նշվում է, որ օրենսդիրի ղեկավարն այցելել է նաև Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն (VTC) և ծանոթացել կենտրոնի աշխատանքներին:

Աշխատանքային օրվա ավարտին Ալեն Սիմոնյանը մասնակցել է Ազգային ժողովի կողմից աղետի գոտու երեխաների համար կազմակերպված միջոցառմանը: 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում