Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եգիպտոսի նորանշանակ արտգործնախարարին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել մինչ այդ նշված ոլորտը ղեկավարած Սամեհ Շուքրիին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը համապատասխան գրառումներ է կատարել X-ի իր էջում։
I extend warmest congratulations to Mr. Badr Abdel-Aty on being appointed as Foreign Minister of #Egypt.
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 3, 2024
🇪🇬 is a friendly & reliable partner for 🇦🇲, & I look forward to working closely towards further strengthening bilateral ties & cooperation w/in multilateral foras.@MfaEgypt
Նորանշանակ նախարարին ուղղված ուղերձում Արարատ Միրզոյանը նշել է. «Ջերմորեն շնորհավորում եմ պարոն Բադր Աբդել Աթիին՝ Եգիպտոսի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ։ Եգիպտոսը բարեկամ և վստահելի գործընկեր է Հայաստանի համար, և անհամբերությամբ սպասում եմ սերտորեն համագործակցելուն՝ երկկողմ կապերի հետագա ամրապնդման և բազմակողմ ֆորումներում համագործակցության նպատակով»:
Was pleasure & privilege to work with FM Sameh Shoukry to enhance #Armenia’s relations with friendly #Egypt. Jointly we have contributed to 🇦🇲-🇪🇬 high-level political dialogue & broader cooperation. It has been truly appreciated! pic.twitter.com/FirXqm8pvf
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 3, 2024
Արարատ Միրզոյանը նաև բարձր է գնահատել Եգիպտոսի ԱԳ նախկին նախարար Սամեհ Շուքրիի հետ համագործակցությունը: «Հաճելի և պատվաբեր էր աշխատել արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ՝ ամրապնդելու Հայաստանի հարաբերությունները բարեկամ Եգիպտոսի հետ։ Մենք համատեղ նպաստել ենք Հայաստանի և Եգիպտոսի բարձր մակարդակով քաղաքական երկխոսությանը և ավելի լայն համագործակցությանը։ Դա իսկապես գնահատվել է»,- գրել է Արարատ Միրզոյանը: