Քաղաքականություն

Միջազգային զեկույցներում ՀՀ-ի հետ կապված բոլոր հարցերը մեր օրակարգում են. ԱԽ քարտուղար

1 րոպեի ընթերցում

Միջազգային զեկույցներում ՀՀ-ի հետ կապված բոլոր հարցերը մեր օրակարգում են. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը 2018 թվականից առաջընթաց է գրանցել, սակայն արդյունքներն էլ ավելի բարելավելու համար հավելյալ ջանքեր է պետք գործադրել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մասնակցելով «ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով պանելային քննարկմանը։ 

«Կոռուպցիայի դեմ պայքարում 2018 թվականից շատ առաջընթացներ ենք գրանցել, բայց այս պահին որոշակի չափով առաջընթաց գրանցելու համար հավելյալ ջանքեր են պետք։ Անվտանգության խորհրդի գրասենյակը հետևում է 24 միջազգային զեկույցներին, այդ զեկույցներում բարձրացվող բոլոր խնդիրները մեր օրակարգում են՝ կլինի ռազմավարության, օրենքի, քաղաքականության մակարդակում։ Գրեթե չկա մի հարց, որ միջազգային զեկույցները բարձրացնում են, և դա չլինի Հայաստանի կառավարության օրակարգում։ Խնդիրը երբեմն դրանց իմպլեմենտացիան է։ Եվ այստեղ է, որ հավելյալ ջանք ունենք գործադրելու»,- ընդգծեց Գրիգորյանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում