Աշխարհ

Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային

1 րոպեի ընթերցում

Ստոլտենբերգը վստահ է, որ ԱՄՆ-ն ցանկացած նախագահի օրոք կաջակցի ՆԱՏՕ-ին և Ուկրաինային

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ճապոնական Yomiuri թերթին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն կմնա դաշինքի և Ուկրաինայի համախոհը` անկախ նախագահական առաջիկա ընտրությունների արդյունքներից․ Նրա կարծիքով՝ Վաշինգտոնում գոյություն ունի երկկուսակցական ուժեղ աջակցություն Կիևին: 

«ԱՄՆ-ում գոյություն ունի ուժեղ երկկուսակցական աջակցություն Ուկրաինային: Ով էլ ընտրվի նախագահ, ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ի ուժեղ դաշնակիցը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Ստոլտենբերգը՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի հնարավորությանը, որը հայտնի է դաշինքի նկատմամբ իր քննադատական ​​վերաբերմունքով։

Ստոլտենբերգը, սակայն, նշել է, որ ՆԱՏՕ-ն կարող է ավելի ակնառու դեր խաղալ ուկրաինացի զինվորականների պատրաստման գործում, որը ենթադրում է այնպիսի սցենարի հնարավորություն, որի դեպքում ԱՄՆ-ի մասնակցությունը կկրճատվի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում