Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ջասթին Թրյուդոյին

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին՝ Կանադայի օրվա առթիվ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Մեծարգո պարոն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։

Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված համատեղ ջանքերը և հանձնառու ենք շարունակել աշխատել ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման ուղղությամբ։

Առանձնակի գնահատանքի է արժանի Կանադայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Հայաստանի Հանրապետության կառավարության ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին։

Կրկին շնորհավորելով Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակելու սերտ փոխգործակցությունը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամության և բարեկեցության»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում