Ինովացիա

Գաղափարից՝ բիզնես նախագծի ստեղծում. ՀՖՀՀ-ում ամփոփվեցին «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի արդյունքները

6 րոպեի ընթերցում

Գաղափարից՝ բիզնես նախագծի ստեղծում. ՀՖՀՀ-ում ամփոփվեցին  «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Նեթվորքինգից մինչև բիզնես մոդելի կառուցում.  Աքսելերատոր 28 ծրագրի շրջանակում Հայաստանում ֆրանսիական համալսարան հիմնադրամի (ՀՖՀՀ) կողմից իրականացված անվճար «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ն ամփոփեց արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի շրջանակում ավելի քան 70 մասնակիցներ՝ թիմեր և անհատներ, ուսանողներ ՀՖՀՀ-ից, այլ համալսարաններից և անհատ սկսնակ ձեռնարկատերեր, ստեղծեցին իրենց հետաքրքիր գաղափարները, բիզնես մոդելները  և օրեր շարունակ աշխատեցին դրանց զարգացման ուղղությամբ։  

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Աքսելերատոր 28 ստարտափ նախագծերի զարգացման և ուղղորդման ծրագրի համակարգող Ասթինե Սայադյանն ընդգծեց՝ ծրագրի նպատակն էր նպաստել Հայաստանում ստարտափների ստեղծմանն ու ձեռնարկատիրության զարգացմանը։  

«2024թ․ հունիսի 17-ին տրվեց առաջին «Ձեռնարկատիրության ամառային դպրոց»-ի մեկնարկը, որի նպատակն է սկսնակ ձեռնարկատերերին ոգեշնչել զբաղվելու ձեռնարկատիրությամբ, ստեղծելու և զարգացնելու նորարարական գաղափարներ։ 

Դպրոցի ծրագրում ներառված էին սեմինար՝ «Ձեռնարկատիրական մտածողություն» թեմայով, աշխատարաններ՝ Session of ideas», «Networking», «Շուկայի ուսումնասիրություն», «Value proposition canvas», «Մարքեթինգ», «Business model canvas», «Ֆինանսներ», «Նախապատրաստում փիթչինգին», «Քեյսերի լուծում» թեմաներով։ Դպրոցին հրավիրված էին հայ և օտարերկրացի ակնառու փորձագետներ և մասնագետներ, որոնք սեմինարների և աշխատարանների ժամանակ մասնակիցների հետ կիսվեցին իրենց տեսական գիտելիքներով, և որ ամենակարևորն է՝ պրակտիկ փորձով»,- ասաց Ասթինե Սայադյանը։ 

Նա նշեց, որ  դպրոցը  հունիսի 28-ին ամփոփեց արդյունքները, որտեղ մասնակիցները ներկայացրին իրենց գաղափարները, որոնք նրանք գեներացրել և զարգացրել են դպրոցի ընթացքում ձեռք բերած գիտելիքների և հմտությունների շնորհիվ։ Սայադյանի խոսքով՝ միջոցառման ընթացքում ժյուրիի անդամները կիսվեցին իրենց մասնագիտական կարծիքով, տվեցին հարցեր, որոնց պատասխանները մասնակիցներին կօգնեն իրենց հետագա ճանապարհին։

Նա վստահեցրեց՝ դպրոցը հրաշալի հարթակ է սկսնակ ձեռնարկատերերի համար՝ ներգրավվելու ձեռնարկատիրության մեծ աշխարհում, կապեր հաստատելու ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչների հետ, գտնելու թիմակիցների և ոգեշնչվելու կատարել նորարարություններ։ 

ՀՖՀՀ ռեկտոր Սալվա Նակուզին ուրախությամբ նշեց, որ նպատակ ունեն դպրոցը դարձնել ամենամյա։

«ՀՖՀՀ-ի այս ամառային դպրոցի նպատակն է խթանել նորարարության ոգին ապագա ձեռներեցների շրջանում: Նախաձեռնությունը համախմբեց ավելի քան 70 մասնակիցների: Սա ուսանողների և ապագա ձեռներեցների համար եզակի հնարավորություն էր կրթվելու, կապեր հաստատելու և նախապատրաստվելու Հայաստանի տնտեսությանն աջակցելուն: Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բանախոսներին և հանձնաժողովի անդամներին, ովքեր իրենց փորձառությամբ բազմաբովանդակ դարձրին այս նախաձեռնությունը»,- նշեց  ՀՖՀՀ ռեկտորը։

Ստարտափների խորհրդատու, գործառնությունների կառավարման, բիզնեսի զարգացման և ֆինանսական մոդելավորման փորձագետ Դավիթ Սահակյանը, ով մասնակիցների հետ աշխատելու և նրանց համար տարբեր աշխատարաններ անցկացնելու հնարավորություն է ունեցել, նշեց՝ ծրագրի ամփոփման ընթացքում մասնակիցների ներկայացրած գաղափարները գնահատվելու են՝ հատկապես հաշվի առնելով, թե ինչքանով են դրանք նորարար։ 

«Ցանկալի է, որ այդ գաղափարները ունենան նաև գիտական ինչ-որ հիմք։ Լիահույս եմ, որ ծրագիրը կունենա  շարունակական բնույթ երկու առումով։ Առաջինը՝ այս ծրագրի լավագույն մասնակիցները  կունենան հնարավորություն շարունակելու իրենց աշխատանքները՝ ստանալով հավելյալ աջակցություն։ Երկրորդը՝ ծրագիրը կդառնա ամենամյա. այն անցկացվում էր առաջին անգամ, բայց վստահ եմ այն տարեցտարի կդառնա ավելի արդյունավետ և հետաքրքիր՝ նպաստելով  Հայաստանում ոլորտի զարգացմանը»,- նշեց Սահակյանը։ 

Ծրագրին «Sphaera» նախագծով ներկայացող ՀՖՀՀ-ի ուսանողներ Տիգրան էլոյանը, Գայանե Եմիշյանը և Ժոզեֆինա Գասպարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեցին, որ ծագրին մասնակցելը լավագույն որոշումն էր իրենց համար, քանի որ այն հնարավորություն տվեց  ուսանողական տարիքում արդեն ծանոթանալ ձեռնարկատիրական գործունեությանը, ձեռք բերել թիմակիցներ և համատեղ ստեղծել բիզնես մոդել։ 

Ճարտարապետներ Քյուփելյան Ջորջը և Արփի-Ստեֆանի Դեմուրճյանը  ծրագրի շրջանակում ներկայացնում են Bodify նախագիծը։ Նրանք երկուսն էլ երկար ժամանակ հետաքրքրված են եղել ձեռնարկատիրությամբ, իսկ դպրոցը լավագույն հնարավորությունն էր խորանալու և ոլորտում մասնագիտական մեծ գիտելիքներ ձեռք բերելու համար։

Թիմերն ընդգծեցին՝ ծրագրի ընթացքում  լիովին արդարացվել են իրենց սպասելիքները, իսկ ամփոփման ընթացքում էլ մասնագետների կողմից ստացան հավելյալ խորհուրդներ, դիտարկումներ և նախագիծը ավելի արդյունավետ դարձնելու առաջարկներ։ 

ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը ժամանել է Հայաստան

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակությունը ժամանել է Հայաստան

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

Քաղաքականություն

ԱՄՆ-ն կշարունակի աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև շփումների ուղղությամբ՝ համարելով դա առաջնահերթություն

Ինչպե՞ս պահպանել ձեռքերի հիգիենան. մանրամասնում է համաճարակաբանը

Հայաստան

Ինչպե՞ս պահպանել ձեռքերի հիգիենան. մանրամասնում է համաճարակաբանը

Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել. Գլենդելի քաղաքապետ

Քաղաքականություն

Հայ-ամերիկյան հարաբերությունները երբեք այսքան բարձր մակարդակի վրա չեն եղել. Գլենդելի քաղաքապետ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Հայաստան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Արտաքին քաղաքականություն

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Անոնս

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Սպորտ

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Կաշառքով վարորդական վկայականներ ստանալու գործում որպես մեղադրյալ ներգրավվել է շուրջ 3 տասնյակ անձ

Իրավունք

Կաշառքով վարորդական վկայականներ ստանալու գործում որպես մեղադրյալ ներգրավվել է շուրջ 3 տասնյակ անձ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում