Թուրքիա

Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում պայթյունի հետևանքով 4 մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիր նահանգի Թորբալի քաղաքում առնվազն 4 մարդ է զոհվել, իսկ 20-ը վիրավորվել պայթյունի հետևանքով, որը, ենթադրաբար, տեղի է ունեցել գազի արտահոսքից: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է NTV հեռուստաալիքը, որը, վկայակոչելով Թորբալիի քաղաքապետին, հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել՝ 20 մարդ, որոնցից 10-ը՝ ծանր։ 

Դեպքի վայրում հետաքննությունը շարունակվում է: Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի տակ գտնվող ռեստորանում։

Պայթյունի ուժգնության պատճառով շրջակա շենքերին, աշխատատեղերին և տրանսպորտային միջոցներին պատճառվել են լուրջ վնասներ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում