ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն այցելել է Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն այցելել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, հայ հոգևոր երգերի կատարող Լուսինե Զաքարյանի տուն-թանգարան: Նրան ուղեկցել է Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մասնավոր թանգարանների հետ համագործակցությունը ՀՀ կառավարության համար առանցքային է՝ ոլորտի առաջխաղացման, նոր գաղափարների իրագործման, թանգարանները հանրության շրջանում հնարավորինս հանրահռչակելու նպատակով: Նրա խոսքով՝ մասնավոր թանգարաններ ճանաչողական այցերը ևս այդ նպատակն ունեն:

«Լուսինե Զաքարյանը հայ երգարվեստի ամենանշանավոր դեմքերից է, որը նվաճել է համաշխարհային բեմերը: Եվ մենք շատ ենք կարևորում, որ տուն-թանգարանը՝ որպես նրա վառ կենսագրության ու գործունեության մասին պատմող առաջնային միջավայր, հայտնի ու ճանաչելի լինի հանրության համար»,- ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ աղբյուրի՝ թանգարանի ղեկավար Սուսաննա Դավթյանը, ներկայացրել է Լուսինե Զաքարյանի կենսագործունեությունից դրվագներ, տուն-թանգարանում պահվող նրա իրերը, ցուցանմուշները: Խոսելով Լուսինե Զաքարյանի և նրա ամուսնու՝ Խորեն Պալյանի մասին, Սուսաննա Դավթյանը նշել է. «Ինչ-որ ցուցադրված է, գրեթե ամբողջը նվերներ են. նրանք չեն մտածել թանկարժեք իրեր ձեռք բերելու մասին: Իրենց հոգու մեջ էին գանձերը փնտրում»:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև վերջերս հաստատված «Թանգարանների մասին» օրենքին` ընդգծելով, որ օրենքի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության համակարգված գործունեությունը, կընդլայնվեն հնարավորությունները, և կբարձրանա ոլորտի արդյունավետությունը:

Նշվում է, որ այցի շրջանակում կողմերը քննարկել են թանգարանի տեսանելիության բարձրացմանը, թանգարանային միջավայրի պահպանությանը, պետության հետ հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը բացվել է 2019 թվականին և գտնվում է Երևանի Կողբացի 42/3 հասցեում:

 

Հայերեն

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը