Իրան

Իրանում նախագահական ընտրություններ են

1 րոպեի ընթերցում

Իրանում  նախագահական ընտրություններ են

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահական ընտրություններում քվեարկության համար ընտրատեղամասերն ամբողջ երկրում բացվել են տեղական ժամանակով ժամը 08:00-ին (Երևանի ժամանակով 08:30-ին): Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Ինչպես հայտնել է Իրանի ընտրական շտաբի ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին, ընտրատեղամասերի փակումը նախատեսված է ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով 18:30-ին), բայց անհրաժեշտության դեպքում հնարավորություն կա   երկարաձգելու դրանց աշխատանքը։ Իրանի ներքին գործերի նախարարության ղեկավար Ահմադ Վահիդիի խոսքով՝ այս ընտրություններում մեծ նշանակություն է տրվում անվտանգության հարցին։ Այդ առումով ընտրատեղամասերում կարգուկանոնը կապահովի իրավապահ մարմինների մոտ 180 հազար աշխատակից։

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քվեարկել է ընտրատեղամասերի բացումից հետո առաջին րոպեներին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում